Տարածքային սակարկությունը մահացու սպառնալիք է հայկական պետականության ապագայի համար29 մայիսի 2007 - 15:51 AMT PanARMENIAN.Net - «Տարածքային սակարկությունը եւ ազատագրված տարածքների հանձնման փորձը ոչ մի դեպքում չեն կարող կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայկական պետականության ապագայի համար»,-ասվում է հայկական ինտերնետ-ռեսուրսների «Տարածքների հանձնման դեմ» հայտարարության մեջ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Կառուցողական երկխոսության» ճահճում խրված Հայաստանի քաղաքական գործիչները հարվածի տակ են դնում հայ ժողովրդի գոյատեւման հարցը: Փաստորեն, այն ինչ կատարվում է այսօր մի նոր «մյունհենյան դավադրություն է», որը մեզ փակուղի է տանում եւ նպաստում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը: Այսօր, մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում է 1918թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ցանկանում ենք հիշեցնել նաեւ այդ հանրապետության անփառունակ վախճանի մասին 1920 թ., որի արդյունքում առանց մի կրակոցի հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռը եւ հինավուրց մայրաքաղաք Անին, զոհաբերվեցին տասնայկ հազարավոր երիտասարդ կյանքներ: Դա հնարավոր դարձավ հենց երկրի այն ժամանակվա ղեկավարության անողնաշար կեցվածքի, «կառուցողական զիջումների» եւ «դիվանագիտական մանեվրների» պատճառով: Այսօր մենք պահանջում ենք Հայաստանի ղեկավարությունից եւ քաղաքական կուսակցություններից դադարեցնել ցանկացած խոսակցություն Արցախի ազատագրված հայկական շրջանները հանձնելու պատրաստակամության մասին: Մենք պահանջում ենք նաեւ բացահայտել բանակցությունների բովանդակությունը, անթույլատրելի համարելով, որ հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող տեղեկությունները թաքցվեն: Ցանկացած քաղաքական գործիչ կամ պետական ծառայող, անկախ երկրի առջեւ ունեցած նախկին ծառայություններից, որն այսօր հայտարարում է հայկական հողերը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է եւ իր ժողովրդի բացահայտ թշնամի»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք |