Մինսկ թռչող «Բոինգին» ստիպել են Կիև վերադառնալ` սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել ՀՀ քաղաքացու պատճառով22 հոկտեմբերի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն: Այդ մասին հայտնում է Tut.by գործակալությունն ավիաընկերության մամուլի ծառայության վրա հղումով: Ինքնաթիռում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: «15: 36-ին Բելառուսի օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա օդանավի անձնակազմի հրամանատարը հրահանգ է ստացել կարգավարից անհապաղ օդանավակայան վերադառնալու պահանջով առանց պատճառների բացատրության: Հայտարարվել է նաև, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ: Անձնակազմը ենթարկվել է հրամանին և 15:37-ին ինքնաթիռը սկսկել է վայէջքը»,-հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է: Վերալիցքավորվելով`16:37-ին В2−840 չվերթը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք է կատարել «Մինսկ» օդանավակայանում տեղի ժամանակով 17:33-ին: Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով: Ինչպես հայտնել է «Սեգոդնյա.ուա»-ն չվերթի ուղևորներից մեկի վրա հղումով, ինքնաթիռից իջեցվել է Մարտիրոսյան ազգանունով ուղևորը: «Մեզ բացատրեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է և նրան կասկածում են հանցագործություններ կատարելու մեջ»,-ասել է նա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դա «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն է եղել: «Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է ծախսերի հատուցում պահանջել: Ավիաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել ուղևորներից պատճառված անհարմարության համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |