ԳԴՀ-ն €34 մլն կհատկացնի փախստականներին Մոսուլից22 հոկտեմբերի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան կարծում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներից Մուսոլի ազատագրմանը զուգահեռ կաճեն Իրաքի այլ շրջաններ և Թուրքիա ուղևորվող փախստականների հոսքերը: Այդ նպատակով Բեռլինը €34 մլն կհատկացնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և գործակցության նախարար Գերդ Մյուլլերը: «Միայն Մոսուլի և արվարձանների համար մենք որպես շուտափույթ օգնություն կարող ենք հատկացնել €34 մլն»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ ՄԱԿ տվյալների, այդ քաղաքից կարող է մինչև 1 մլն մարդ հեռանալ: Թե արդյունքում նրանցից որքանը կհայտնվի Գերմանիայում, Մյուլլերը չգիտի: «Դա չեմ կարող ասել: Սակայն դա դրամատիկ կլինի»,-ասել է ԳԴՀ կառավարության անդամը: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |