Թուրք ռեժիսոր․ Այս երկիրը քուրդ, ալևի, հայ ընդհանրապես չի սիրում22 հոկտեմբերի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան քուրդ, ալևի չի սիրում, հայ՝ ընդհանրապես չի սիրում: Նման տեսակետ է հայտնել թուրք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Թոմրիս Գիրիթօղլուն՝ խոսելով Թուրքիայում գործող «Ասուլիս» կենտրոնի կազմակերպած՝ թուրքական սերիալներում խտրականության թեմայով քննարկման ժամանակ: «Երբեմն մտածում եմ, որ այն ինչ արել ենք անցյալում, խելագարություն էր։ Նկատել եմ, որ այս երկիրը քուրդ չի սիրում, ալևի չի սիրում, հայ ընդհանրապես չի սիրում»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում առկա հիմնական խնդիրը վախկոտությունն է համարում։ Ըստ նրա՝ պրոդյուսերական կազմակերպությունները և հեռուստաընկերություններն ինքնագրաքննությամբ են զբաղվում։ «Գուցե այս խնդիրը չափից շատ են կարևորում։ Հեռուստաընկերությունները, պրոդյուսները ավելի խիզախ պետք է լինեն։ Օրինակ՝ ես շատ կուզերի Գեզի զբոսայգու դեպքերին անդրադառնալ, սակայն անհնար է, անգամ ակնարկել չի լինի»,- նշել է նա։ «Ակոս» շաբաթաթերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ քննարկմանը մասնակցել են նաև թուրք կինեմատոգրաֆի հայտնի անուններ Գայե Բորալիօլուն և Նիլգյուն Օնեշը։ Նրանք անդրադարձել են թուրքական սերիալներում խտրականության և այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացվածության խնդիրներին։ Սցենարիստ Գայե Բօրալըօղլուն նշել է, որ շատ բարդ է փոքրամասնություններին այդ ոլորտում ընդգրկելը։ Որպես օրինակ՝ նա նշել է քրդական հարցը․ «Ամենամեծ խնդիրը դա է, սակայն երբեք սերիալներում չի ներկայացվել։ Կրոնի խնդիրը․․․կրոնական բախումներին, դավանբանական վեճերին չենք կարող անդրադառնալ։ Օրինակ՝ մի սերիալի սցենարի համաձայն, տղան իր սիրելիին, որն ալևի է, պետք է ծանոթացնի իր մոր հետ, բայց դրանից առաջ աղջկան խնդրում է առաջին հանդիպմանը թաքցնել այդ փաստը։ Այս հատվածը եթերից 2 ժամ առաջ կտրեցին»։ Սցենարիստ Նիլգյուն Օնեշն իր հերթին անդրադարձել է սեռական փոքրամասնությունների հարցին՝ նշելով, որ սերիալներում միասեռական կերպարների ընդգրկումը նրանց ծաղրելու նպատակ ունի։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |