Բրյուսելը հերքում է. Իր ինքնաթիռները չեն ռմբակոծել Հալեպի խաղաղ բնակիչներին22 հոկտեմբերի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի պաշտպանության նախարարությունը ստացել է Մոսկվայից տվյալներն այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնք հարվածներ են հասցրել Հալեպի խաղաղ բնակչությանը: «ՌԴ ՊՆ-ն Մոսկվայում Բելգիայի դեսպանության ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցները, որոնց համաձայն բելգիական ՌՕՈւ F-16 ինքնաթիռները պատասխանատու են հոկտեմբերի 18-ին Հալեպին հասված ավիահարվածի համար, որոնց հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել»,-հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ զինվորականների, ռուսական կողմի փոխանցած տեղեկատվությունը «բաղկացած է թռիչքի երթուղուց, որն իբր կատարել են բելգիական ինքնաթիռները»: «Յուրային` օտար» նույնականացման համարները, որոնք նշված են քարտեզի վրա և որոնք ըստ ՌԴ ՊՆ տվյալների, պատկանում են բելգիական ինքնաթիռներին, կոռեկտ չեն և չեն պատկանում բելգիական ՌՕՈւ-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են գերատեսչությունում, այժմ երկրի ՊՆ ղեկավար Սթեվեն Վանդեպուտն ակնկալում է ռուսական կողմից, որ նա «պաշտոնապես կհրաժարվի չհիմնավորված մեղադրանքներից»: Հոկտեմբերի 18-ին հայտարարվեց, որ Բելգիայի օդուժը ավիահարված է հասցրել Հալեպի գավառի Հասաջեկ գյուղի շրջանում, որի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել են ռուսական Սիրիայի հաշտեցման կենտրոնում: Ըստ ռուս զինծառայողների, հարվածը հասցվել է գիշերը` երկու տուն է ոչնչացվել, վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «նշված ժամին այդ շրջանում արձանագրվել է Բելգիայի թագավորության ՌՕՈւ 2 F-16 կործանիչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |