ԵԱՀԿ-ն ու բնապահպանության նախարարությունը կգործակցեն ոլորտի իրավական կարգավորման հարցերի շուրջ

ԵԱՀԿ-ն ու բնապահպանության նախարարությունը կգործակցեն ոլորտի իրավական  կարգավորման հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Նախարարությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել գործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման:

Մասնավորապես նշվում է, որ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ գործակցության ներկա մակարդակը և կարևորել բնապահպանական առանցքային հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնումը:

Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համակարգված աշխատանքն կբարձրացնի համատեղ իրականացվող ձեռնարկումների արդյունավետությունը:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնների գործունեությանը վերաբերող հարցերի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---