Ազնավուրը 2017-ին համերգով հանդես կգա Մադրիդում24 հոկտեմբերի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը 2017-ի հունվարի 31-ին համերգով հանդես կգա Մադրիդում: 92-ամյա երաժշտի համերգը կկայանա Մադրիդի Barclaycard Center-ում, հայտնում է «Sputnik-Արմենիան» El Diario-ի վրա հղումով: Ազնավուրը Մադրիդում վերջին անգամ ելույթ է ունեցել 2015-ի մայիսին: Հոկտեմբերի 23-ին Ազնավուրը երկժամյա համերգ է տվել կանադական Քվեբեկում: Նշվում է, որ նա 25 երգ է կատարել: Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |