Ախալքալաքում երկու եկեղեցի է վերաօծվել24 հոկտեմբերի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Սբ Սիոն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամուլի կենտրոնից հայտնում են, որ եկեղեցին կառուցվել է 1830-ական թթ., բայց տասնամյակներ շարունակ չէր գործում: Եկեղեցին վերականգնվել է մի խումբ վաչիանցիների հովանավորությամբ: Վաչիանում հոգևոր հայրերին դիմավորել են ավանդական աղ ու հացով: Գերաշնորհ Վազգեն Սրբազանը ողջունել է ներկաներին, շնորհավորել եկեղեցի ունենալու և Սուրբ Խաչի գյուտի տոնի կապակցությամբ, նշել գյուղում եկեղեցի ունենալու կարևորության մասին: Այնուհետև տեղի է ունեցել դռնբացեքի արարողությունը, որին հաջորդել է եկեղեցու օծման կարգը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, երկարատև դադարից հետո, մատուցել է եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը: Կատարվել է նաև եկեղեցու բակում կանգնեցվաց, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված, խաչքարի օծման կարգը, որին հաջորդել է մատաղի օրհնությունը: Իսկ հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում տեղի է ունեցել Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի: Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |