Samsung-ը Հարավային Կորեայում առաջարկում է Galaxy Note 7-ը փոխանակել Note 8-ի հետ24 հոկտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունն առաջարկել է իր հաճախորդներին Հարավային Կորեայում ինքնահրկիզվող Galaxy Note 7-ը փոխանակել Galaxy 7 սարքով` իրավունք տալով փոխանակել դրանք Galaxy S8 կամ Note 8-ի հետ, որոնք թողարկվելու են 2017-ին: Galaxy Note 7-ի փոխանակումն անվճար կիրականացվի: Հետագայում Galaxy S8 կամ Note 8 ստանալու համար հարկ կլինի վճարել Galaxy 7-ի արժեքի կեսը, գրում է ՏԱՍՍ-ը: Հարավկորեական Samsung Electronics Co Ltd-ն հոկտեմբերի 11-ին դիմել է բոլոր գործընկերներին`խնդրելով կասեցնել Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխանակումը: Միաժամանակ Galaxy Note 7-ի օգտատերերին խորհուրդ է տրվում «անջատել սնուցումն ու չօգտվել սմարթֆոնից»: Samsung-ը ստիպված էր գնալ այդ քայլին, երբ հայտնի դարձավ մարտկոցների նոր բռնկումների մասին արդեն փոխարինված Galaxy Note 7-ում: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ: Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |