Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը դուրս է մնացել ընտրապայքարից24 հոկտեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը պատգամավոր Բեթթինա Քուդլայի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ներկայացրել: Թուրքական իշխանամետ Sabah թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Քուդլան միակ պատգամավորն էր, որ Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության դրված Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ էր քվեարկել: Լեյպցիգ-Նորդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածության համար պայքարի առաջին փուլում Քուդլան զիջել է երկու մրցակիցներին՝ կուսակցության 126 պատվիրակներից ստանալով 36-ի ձայնը: Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը պատվիրակները Քուդլային պատժում են ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար: 2017 թվականին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը Քուդլայի ընտրատարածքում առաջադրել է 48-ամյա Ջենս Լեհմանի թեկնածությունը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |