Էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ՝ Երևանի և Թբիլիսիի երաժիշտների մասնակցությամբ24 հոկտեմբերի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Music Collaboration Project նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ, որի նպատակն է զարգացնել ժամանակակից երաժշտությունը և երաժշտական նոր միտումները հասցնել ունկնդրին: Նախագծի առաջին համերգը, որին մասնակցում էին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը և TSU–ART խումբը, տեղի է ունեցել Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Համերգի ընթացքում ներկայացվել են TSU–ART (Tbilisi State University) էլեկտրոնային խմբի ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանը (Գերմանիա): Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Երևանում: Համերգին կմասնակցեն Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների ուսանողական նվագախմբերը, «Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի երաժիշտները, ովքեր ԵՊԿ ուսանողներն են, ինչպես նաև TSU–ART խումբը: Դիրիժորը և կոմպոզիտորը Հովհաննես Համբարձումյանն է: Երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Երեկոյի հովանավորներն ու աջակիցներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն, Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան, DSLR Production-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |