Անկարայում կկայանա եռակողմ հանդիպում Կարս-Թբիլիսի-Բաքու ե/ու նախագծի իրագործման հարցով30 մայիսի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ Անկարայում կայանալու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խմբի նիստ, որտեղ քննարկվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրագործմանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսիլողլուն: Նրա խոսքերով, նիստին մասնակցելու են երեք երկրների երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները:Կարսիլողլուն նշել է, որ երկաթգծի կառուցումը հեշտ խնդիր չէ, որի մի շարք հատվածներ անցնելու են լեռներում արված թունելներով: «Վրաց-թուրքական սահմանում միաժամանակ կպահանջվի եւս մեկ թունելի կառուցում: Այդ պատճառով կողմերն այդքան երկար ու մանրակրկիտ ձեւով են քննարկում այդ հարցը»,- նշել է դեսպանը, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու երկարությունը 105 կիլոմետր է, որից 29 Թուրքիայի տարածքով, իսկ մնացածը Վրաստանի: Նախագծի շրջանակներում նաեւ վերակառուցվելու է Բաքու-Թբիլիսի գործող երկաթուղին: Թուրքական կողմն ինքն է ֆինանսավորում իր տարածքի երկաթուղու կառուցումը: Ինչ վերաբերում է վրացական հատվածին, ապա Ադրբեջանը Վրաստանին վարկ է տրամադրելու` $200 միլիոնի չափով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |