ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ վերաբերյալ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով24 հոկտեմբերի 2016 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հայտնում է BaltNews.lv-ն: «Ես 4 տարի մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,-ասել է Տրուբնիկովը: «Մենք գտել էինք բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը…Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան. «Ինչպե՞ս, մեր տարածքից կտորներ ենք տալու»,-ասել է նա: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում: Քի Ուէսթից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց ձեռքբերված պայմանավորվածություններից: Համարվում է, որ Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |