Ռ. Քոչարյան. Մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները վտահություն են ներշնչում, որ ՀՀ-ում բարեփոխումների քաղաքականությունը շարունակվելու է30 մայիսի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Հայաստանում սկսվել է Ատոմային էներգետիկայի հարցով անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ելույթ ունենալով նիստի մասնակիցների առջեւ` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է երկրի տնտեսության ընդհանուր զարգացման որոշ հարցերի, ինչպես նաեւ հետընտրական քաղաքական գործընթացների մասին: Մասնավորապես, Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական աճը կշարունակվի ամենաքիչը առաջիկա 3-5 տարիների ընթացքում: Նրա խոսքերով, 2005 թվականի հոկտեմբերին կայացած Խորհրդի վերջին նիստից հետո Հայաստանը շարունակել է կայուն ձեւով զարգանալ: Նախագահը հայտնել է, որ անցած 6 տարիների ընթացքում հանրապետությունում նկատվում է տնտեսության 12,5 տոկոսանոց կայուն աճ, իսկ 2007 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպերը մոտավորապես նույն ընթացքն ունեն: Իր ելույթում երկրի նախագահը հատուկ ուշադրություն դարձրեց բարեփոխումների վրա, առանց որոնց, նրա խոսքերով, անիմաստ կլիներ տնտեսության աճը: Մասնավորապես, նրա խոսքերով, շարունակվում է տնտեսության, կրթական եւ սոցիալան բնագավառների ակտիվ բարեփոխումը, սկսվել է դատա-իրավական համակարգի բարեփոխումների երկրորդ փուլը: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել է նիստի մասնակիցներին, որ Հայաստանը ավարտել է էներգետիկային վերաբերող խոշոր նախագծերի քննարկումը Ռուսաստանի Դաշնության հետ եւ սկսել է դրանց իրագործումը: Հիշեցնենք, որ Երեւանն ու Մոսկվան երկկողմանի աշխատանքային խումբ են ստեղծել, որը մշակում է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ն: Ռուսական կողմը ի դեմս Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հայտարարել է այդ նախագծին տեխնիկական եւ ֆինանսական մասնակցության պատրաստակամության մասին:Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վտահություն են ներշնչում, որ ՀՀ-ում բարեփոխումների քաղաքականությունը շարունակվելու է: Նրա խոսքերով, երկրում իշխող կոալիցիան հաստատել է իր վստահության քվեն: Նիստի մասնակցիներին ներկայացնելով նոր վարչապետ Սերժ Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նոր վարչապետը հնաբնակ է կառավարությունում, 1993 թվականից աշխատել է անվատնգության, պաշտպանության, ներքին գործերի բնագավառներում: «Սերժ Սարգյանը տեղյակ է բոլոր տնտեսական բարեփոխումներից, եւ այդ տեսանկյունից վստահություն կա, որ բարեփոխումները կշարունակվեն»,- նշել է Քոչարյանը, հավելելով, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի կառավարությունը ավելի շատ հանդիսանում է երկրի տնտեսական քաղաքականությունն իրականացնող սուբյեկտ, հաղորդում է Regnum-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |