Ավստրալիայում բռնկված iPhone 7-ը կարող էր մեքենայի հրկիզման պատճառ դառնալ (վիդեո) 24 հոկտեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում բռնկված iPhone 7-ը կարող էր մեքենայի հրկիզման պատճառ դառնալ: Apple-ն արդեն հայտարարել է, որ իրազեկված է կատարվածի մասին և հետաքննում է միջադեպը: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ Մեթ Ջոնսը, առավոտյան սերֆինգի դասից հետո մոտենալով ավտոմեքենային, տեսել է, որ մեքենայի խցիկը պատված է ծխով: Ըստ նրա, ծխածածկույթն այնքան թանձր է եղել, որ պատուհանի ապակուց ոչինչ հնարավոր չի եղել տեսնել: «Բոլոր պատուհանները սևացած էին: Բացելով դուռը` զգացի տաք օդի հոսքը, ծուխը նստատեղին դրված տաբատից էր բարձրանում»,-ասել է Ջոնսը Yahoo 7News-ին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը: Ըստ Ջոնսի, նա տեսել է, որ վերջերս գնված սմարթֆոնն ուղղակի հալվում է: Նա հավելել է, որ թողել էր սմարթֆոնը տաբատի գրպանում, երբեք վայր չի գցել այն և կողմնակի լիցքավորման սարքեր չի օգտագործել: Ավելի վաղ iPhone 7-ի նոր մոդելը պայթել էր օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |