Մալթայի միաբանության իշխանը՝ Սարգսյանին. Գործակցությունը կարևոր է փախստականների խնդիրների մասով24 հոկտեմբերի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆեսթինգի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 22-ի երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: «Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, և այն, վստահ եմ, մեզ հնարավորություն կտա մեր համագործակցությունն ակտիվացնելու: Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակ ձևավորվել էին փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, և սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ»,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության նախագահը: Ֆրա Մեթյու Ֆեսթինգը կարևորել է իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու տեսանկյունից: «Հատկապես կարևոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի և քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված և իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում: Դա հատկապես կարևոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի: Կարծում եմ, այս համատեքստում խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք մշտապես շփվենք, տեսակետներ փոխանակենք և համադրենք մեր մոտեցումները: Եվ հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարևոր են»,- Ֆեսթինգը: Ավելի վաղ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսը նշել է, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը և այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում: Ընդգծվել է նաև, որ Հայ եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր եեղեցիների հետ, որոնք ներկայիս ևս շարունակում են զորանալ ու զարգանալ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |