Աղձքում պեղումների արդյունքում հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել24 հոկտեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Պատմական Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են մասունքներ: Հնագետ Հակոբ Սիմոնյանը համոզված է, որ դա Արտաշիսյան և Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝ մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ: «Խորանի առջև բացվեցին երեք քարե սնդուկ, որոնք կնքված էին: Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը: Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին, մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»,- հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հնագետ Հակոբ Սիմոնյանը, մեջբերում է A1plus.am-ը: Ի դեպ, եթե ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ կարվի: 3-րդ սնդուկը դեռ չի բացվել: Հնագետները այն ցանկանում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ: «Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը և վարչապետը ժամանակ գտնեն»,- ասել է Հակոբ Սիմոնյանը: Ըստ նախնական ծրագրի՝ դեռ մեկ տարի էլ կա, որ պեղումներն ավարտվեն: Պեղումներ անցկացնելու գաղափարը ԱԺ-ում բարձրացրել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով՝ պեղումները իրականացվում են ամբողջությամբ պետական միջոցներով և այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է: «Այն պետք է պահպանվի և հանձնվի հետագա սերունդներին»,- եզրափակել է Արագած Ախոյանը: Աղձքում այս օրերին այցելուների թիվը գերազանցում է 500-ը: Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 –ին կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |