Վրաստանը կարող է սկսել վառելիք ներկրել Իրանից24 հոկտեմբերի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում կսկսվի իրանական վառելիքի ներկրումը Վրաստան, որի գլխավոր խոչընդոտը մինչև վերջերս ցածր որակն էր: «Ըստ Վրաստանի Նավթամթերքի ներկրողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մտվրալաշվիլիի, վերջերս իրանական վառելիքի որակը զգալիորեն աճել է և այժմ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Արդյունքում այդ ուղղությունը հեռանկարային է դառնում վրաց գործարարների համար: Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում կաճի նավթամթերքի ներմուծումը Վրաստան ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ուկրաինայից: Ըստ Վանո Մտվրալաշվիլիի, «ներկրումն Իրանից կսկսվի մոտ ապագայում»: «Մեզ համար հիմա գլխավորն այն է, որ վառելիքն ընդունելի լինի իր որակով և մատչելի գնով: Այդ տեսակետից Իրանը շատ հեռանկարային ուղղություն է: Ներկրումը կսկսվի շուտով, սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Մտվրալաշվիլին: Ըստ վիճակագրության, նավթամթերքի ներկրումը Վրաստան զգալիորեն աճել է: Մասնավորապես, այն աճում է 2013-ից սկսած, իսկ 2016-ի 9 ամսում կազմել է 12, 3%: 2016-ի սեպտեմբերին վառելիքը հիմնականում ներկրվել է Վրաստան Ռումինիայից, Բուլղարիայից, ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ադրբեջանից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |