«Սասնա ծռերի» անդամի որդին ազատ է արձակվել գրավի դիմաց25 հոկտեմբերի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, ազատ է արձակվել: Հոկտեմբերի 24-ին մուծվել է անհրաժեշտ 1 միլիոն դրամ գրավը, հայտնում է Panorama.am-ը Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի վրա հղումով: Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 21-ին որոշել էր Մարտին Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով գրավ կիրառել և փոխել նրա խափանման միջոցը։ Վարդանյանները, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, տարբեր ընկերների օգնությամբ հայտարարություններ էին տարածել սոցցանցերում՝ գումար հայթհայթելու նպատակով։ Մարտին Վարդանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» գործով խմբի անդամներին օժանդակություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես, մեղադրվում է «Սասնա ծռերի» նրանց հեռախոսները լիցքավորելու և նրանց համար աջակիցներ փնտրելու համար։ Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |