Ուորլիք. «Ալիևը խոսել է ԼՂ կարգավիճակի մասին, դա պետք է քննարկվի»![]() 26 հոկտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջան այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին Երևանում լրագրողներին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 23-ին ընդունել է տարածաշրաջային այցով Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուրլիքին, Իգոր Պոպովին, Պիեր Անդրիեին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ադրբեջանի նախագահը հանդիպմանն ասել էր. «Ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»: «Սա մի բան է, որ բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք այս հարցի վերաբերյալ: Դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակությանը ներկայացվեն: Մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը: Բոլոր տարրերը, որոնք բանակցությունների մաս են, պետք է ներկայացվեն նաև հանրության լայն շրջանակներին», - հայտարարել է Ուորլիքը: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով: «Նախագահ Սարգսյանի հետ ցանկանում ենք հստակեցնել մեր քայլերը: Մեր այցի նպատակն է հստակություն մտցնել որոշ մանրամասների շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու շուրջ», - պարզաբանել է Ուորլիքը: «Մենք պետք է խոսենք կարգավիճակի մասին, ինչպես բոլոր հարցերի մասին: Սա շրջանառվող հարցերից է: Մենք խոսում ենք վերջնական կարգավիճակի, հանրաքվեի կամ այլ ուղիների մասին: Ես հուսով եմ, որ այս քննարկումները նաև հանրային քննարկման մաս կլինեն: Դա բանակցային սեղանին դրված հարցերից է», - հավել է նա, մեջբերում է Aysor.am-ը: Ուորլիքի խոսքով, Մինսկի խումբը կարևորում է ԵԱՀԿ առաքելության ընդլայնումը և կարծում, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: «Մենք հավատացած ենք, որ կարևոր է դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնումը: Նախագահները համաձայնել են դրան ու վերահաստատել են դա», - ասել է համանախագահը: Նա ընդգծել է. «Մենք քննարկում ենք: Կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի: Սրանք հարցեր են, որոնք հստակեցման կարիք ունեն: Համոզված եմ` կգա այդ ժամանակը ու Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կլինի կարևոր հարց: Կարող եմ ասել, որ մեր այցի նպատակներից է՝ այնպես անել, որ կարողանանք հասնել հաջողության դեսպանի առաքելության ընդլայնման մասով»: «Մենք կարծում ենք, որ նախագահներն առաջիկայում առիթ կունենան հանդիպելու», - հավելել է Ուորլիքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |