ԶԼՄ. Մխիթարյանը հունվարին կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»![]() 26 հոկտեմբերի 2016 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին է գրում The Sun բրիտանական տաբլոիդը: Մոուրինյոն մտորում է նաև Մեմֆիս Դեպային, Բասթիան Շվայնշթայգերին, Մորգան Շնեյդերլինին ու Մաթեո Դարմիանին վաճառելու հնարավորության մասին: Սեպտեմբերի 10-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որը խորացել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Դրանից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |