Գերմանիան չեղարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը Թուրքիայում![]() 26 հոկտեմբերի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան չեղարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգը, որ նախատեսված էր նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: DPA գործակալությանը հղումով «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ստամբուլյան համերգը հետաձգվել է, քանի որ հյուպատոսարանի սրահները տվյալ օրը ազատ չեն լինելու: Հայտնի չէ, սակայն, միջոցառման անցկացման նոր ամսաթիվը: Համերգին, որին հետևելու էր Հայ-թուրք-գերմանական բարեկամական միության հիմնադրման արարողությունը, հրավիրվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն: Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց արտաքին գերատեսչության մասնակցության: Վերջին յոթ ամսվա ընթացքում Անկարան սուր քննադատություն էր հնչեցնում «Աղետ» նախագծի վերաբերյալ, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Անցած ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովից պահանջել էր դադարեցնել «Աղետ» նախագծի ֆինանսավորումը, որը մոտ 200 հազար եվրո է կազմում: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը թուրքական իշխանությունների այդ քայլը որակել էր որպես «խոսքի ազատության բռնաճնշում»: Հոկտեմբերի սկզբին էլ Անկարան դադարեցրել է իր մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, որի շրջանակում Թուրքիան 2014 թվականից ի վեր տարեկան մի քանի միլիոն եվրո աջակցություն էր ստանում մշակութային ծրագրեր իրականացնելու համար: Որպես պատճառ նշվել էր «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից «Աղետ» նախագծի ֆինանսավորման հանգամանքը: «Աղետ» նախագիծը, որը միավորում է հայ, թուրք և գերմանացի երաժիշտների, 2015 թվականի մայիսից հանդես է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարով: Նախագիծը կավարտվի 2017 թվականի ապրիլին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |