Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկը ոստիկանապետ է նշանակվել![]() 26 հոկտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը՝ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը նշանակվել է Էսքիշեհիրի նահանգի գլխավոր ոստիկանապետ, հաղորդում է«Ակոս»-ի կայքը: Դինքի սպանության գործով վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Նշվում է նաև, որ դինքի սպանության գործով մշտապես հետաձգվող դատավարություններն ու Էնգին Դինչի նոր պաշտոնը խիստ վրդովվեցրել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների: Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ապրիլի 19-ին Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալի թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |