WikiLeaks-ը նամակներ է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» մասին![]() 26 հոկտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը նամակներ է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» մասին: 2015-ի ապրիլի 21-ին դեմոկրատական կուսակցության ակտիվիստ և Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նամակ է հղել Քլինթնի նախընտրական շտաբի ակտիվ մասնակիցներին, ներառյալ շտաբի ապագա նախագահ և Բարաք Օբամայի խորհրդատու Ջոն Պոդեստային: «Քլինթոնը ստիված կլինի ավելի շատ օգտվել հուշումներից, նա դեռ խնդիրներ ունի գլխի հետ կապված»,-ասվում է տեքստում, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի ուշ, արդեն սեպտեմբերին Պոդեստան հետաքրքրվել է Քլինթոնի շտաբի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջենիֆեր Պալմիերիից, թե ինչպես են գործերը կես տարի անց: «Չգիտեմ»,-ասել է Պալմիերին: Հրապարակված փաստաթղթերն այսպես կոչված «Պոդեստայի նամակների» մաս են կազմում, որոնք մի քանի խմբաքանակներով, որոնք հազարների են հասնում, տեղադրվում են WikiLeaks-ում : Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Wikileaks-ը հրապարակել է Ջոն Պոդեստայի նամակների հերթական մասը, որը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որտեղ ասվում է, որ նախընտրական արշավի շրջանակում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |