Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնաթողության մասին![]() 26 հոկտեմբերի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնանկության մասին: Ըստ հրամանագրի, քանի որ կոալիցիոն սկզբունքով ձևավորված մեծամասնության կարգավիճակը խորհրդարանում` «Ժոգորկու Կենեշում» չի ապահովվել, կառավարությունը պաշտոնաթող է համարվում: Կառավարությունը ձևավորվել էր 2015-ի նոյեմբերի 2-ի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «Աթա մեքեն» կուսակցությունների խորհրդարանական խմբակությունների կոալիցիայի հիման վրա: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչ կառավարության նոր կազմի անդամների նշանակումը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Ղրղզստանի իշխող կոալիցիան լուծարվեց հոկտեմբերի 24-ին, երբ Ղրղզստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարեց իշխող մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Որպես պատճառ նշվել են տարաձայնությունները սահմանադրական բարեփոխման անցկացման հարցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |