Սիրիայի բանակն ավիահարված է հասցրել Անկարայի սատարած ընդդիմության դիրքերին![]() 26 հոկտեմբերի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռը ավիահարված է հասցրել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի դիրքերին, Մարի քաղաքի մոտ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Սա առաջին հարվածն է, որ Սիրիայի կառավարական ուժերը հասցնում են Անկարայի աջակցությունից օգտվող ընդդիմադիր ուժերի դիրքերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից հետո: «Սիրիական ռեժիմի ուղղաթիռը տակառային ռումբեր է նետել սիրիական ընդդիմության դիրքերի վրա Թել Նաիֆ բնակավայրի մոտ: Զոհվել է Սիրիայի ազատ բանակի 5 մարտիկ, ևս 5-ը վիրավորվել է: Դիրքերի մոտ նաև ականապատ մեքենա է պայթել, որը կառավարում էր ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը` զոհվել է Սիրիայի ազատ բանակի 2 մարտիկ, վիրավորվել է 21-ը, վնասվել է 7 տրանսպորտային միջոց»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված գործողության շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |