ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման մասին![]() 26 հոկտեմբերի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ դիվանագիտական ակտիվություն է նկատվում»,-ասել է Զալբերը: Նա հավելել է, որ այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը: «Թեև բեկում դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը: Ըստ նրա, հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան: Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |