Հռոմի Պապը փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակն է բերել![]() 26 հոկտեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած իր ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները նրանց դիմաց: Կտրվելով գրավոր տեքստից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ այդ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել: Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի Պապն ասել է․ - «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտի, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը: Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է», - մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել էմտածել այս պատմության մասին և թե ինչ կարելի է անել փախստականների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |