ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում դպրոցի գրոհի հետևանքով 22 երեխա է զոհվել![]() 27 հոկտեմբերի 2016 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է սիրիական Իդլիբում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: Այդ մասին ասվում է հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ, որը տեղակայված է կազմակերպության կայքում: «Ըստ տեղեկությունների, երեխաներն ու ուսուցիչները զոհվել են Իդլիբում դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով»,-նշել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպից 40 կմ հեռավորության վրա: 2015-ի մարտից քաղաքը վերահսկում են տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինները: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |