Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություն կկազմակերպվի

Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություն կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի դահլիճում տեղի է ունեցել պատրիարքության եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը։ Ժողովի օրակարգում Հայոց պատրիարք ամենապատիվ Տ․ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական խնդիրների պատճառով Աթոռում ստեղծված կացությունն էր։

Armchurch.info-ն հաղորդում է, որ քննարկումների արդյունքում որոշվել է «հանգստյան կոչված» նկատել Մեսրոպ Պատրիարքին և դիմել պատկան մարմիններին՝ արտոնություն ստանալու կազմակերպելու պատրիարքական ընտրությունները։

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---