Կանադայում «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի շրջանակում ռեկորդային գումար է հավաքվել27 հոկտեմբերի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացել է ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Աբգար Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը: Բացման խոսքում դեսպան Եգանյանը մեծապես կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառման գլխավոր բանախոս, դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի կառույցների՝ Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ու Արցախը մշտապես զգացել են Սփյուռքի ամուր ներկայությունն ու աջակցությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |