Փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության սահմանափակում՝ վարչապետի հանձնարարականների շարքում27 հոկտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 27-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարել է նախարարներին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 31-ին 2017-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ոլորտները ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և կառավարության ծրագրային դրույթներից ելնելով ներկայացնել: Վարչապետն ասել է, որ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը մատչելի և հասկանալի ներկայացնել բոլոր այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են բյուջեները: Կարապետյանը նաև հանձնարարական է տվել բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին: Այս նախարարությունները՝ համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում պետք է ջրի ազգային խորհրդին ներկայացնեն փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ: Այդ առաջարկությունները պետք է վերաբերեն 2009-ի հունվարի 22-ին կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայմանը: Ըստ հանձնարարականի, պետք է անդրադառնալ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությանը, գրում է Aravot.am-ը: Իսկ բնապահպանական խնդիրները մեղմելու համար էլ հանձնարարվել է անդրադառնալ 20 տարի շարունակ օգտագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառմանը: Վարչապետի խոսքով՝ «Մենք արդեն ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրակայանների քանակը ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ, այնտեղ լուծումներ կան՝ ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկայի նախարարությունից ակնկալում ենք, որ իրենք այս հարցին մոտենան այնպես, որպեսզի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված և կան խնդիրներ»: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ առաջարկվել է այդ գետերի ցանկում ավելացնել Սևան թափվող բոլոր գետերը. այս առաջարկությունն ընդունվել է: Բնապահպանները հավաճ ահազանգում են փոքր ՀԷԿ-երի պատճառով գետերի էկոլոգիական վիճակի վատթարացման մասին: Օրինակ, 2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |