Այսօր կան բոլոր նախադրյալները ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար

PanARMENIAN.Net - «Ցանկալի կլիներ, որ ԱՄՆ հայկական լոբբին ցանկացած հարցում սատարեր Հայաստանին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի գործարար եւ հայազգի բարերար Վահագն Հովնանյանը` մեկնաբանելով հայ լոբբիստների գործունեությունը ԱՄՆ կոնգրեսում: Նա նշել է, որ իր երկու եղբայրները Հրայր եւ Ժիրայր Հովնանյանները Ամերիկայի Հայկական համագումարի ակիտվ անդամներ են: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կան բոլոր նախադրյալները, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ Հայոց ցեղասպանությանն աջակցող բանաձեւի նախագծին ցուցաբերվող աջակցությունը շարունակում է աճել ինչպես ժողովրդավարների, այնպես էլ հանրապետականների կողմից: Սենատոր Հիլարի Քլինթոնը եւ սենատի փոքրամասնության ղեկավար Հարրի Ռեյդն արդեն սատարել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Տվյալ որոշումը կայացվել է լարված իրավիճակում, որի պատճառը թուրքական պատվիրակության հերթական այցն է Վաշինգտոն, որը հուսով էր «թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման սպառնալիքների միջոցով սառեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---