Գերմանիան քննադատել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը27 հոկտեմբերի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել: Deutsche Welle-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ: Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից «Աղետ» խորագրով համերգի չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական հարց է ուղղել. «Մի՞թե դաշնային կառավարության վարած քաղաքականությունը Անկարայից է ղեկավարվում»: Իսկ «Կանաչների» կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Օմիդ Նուրիփուրը նկատել է, որ փախստականների հոսքից վախի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները սպառած կառավարությունը ծնկի է եկել Էրդողանի առաջ: Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին: Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Նա նշել է, որ համերգը շուրջ մեկ տարի համատեղ նախապատրաստվում էր Գերմանիայի ԱԳՆ-ի և սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Ռինդտը հաստատել է այն լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշացնում էր այդ ոչ պաշտոնական համերգի հրավիրատոմսերի բաժանումը, իսկ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել: Համերգի չեղարկումից հետո Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են գրել ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Նամակում նրանք քննադատել են համերգ հետաձգելու ԱԳՆ որոշումը՝ այն անտրամաբանական համարելով: Ավելի վաղ Սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել էր, որ այս համերգով իրենք ցանկություն ունեն նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը: Նախատեսվում էր, որ համերգից հետո կստեղծվի նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն, գրում է Ermenihaber.am-ը: Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100.-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին: Գերմանիայի ԱԳՆ հոկտեմբերի 26-ին հայտարարեց, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելեց է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |