«Յուվենտուսը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանով27 հոկտեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսը» հետևում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է 360nobs.com-ը Tuttomercatoweb.com-ի վրա հղումով: «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա իտալական ակումբը կրկին մտադիր է տրանսֆերային հարցում ուղարկել «կարմիր սատանաներին» 27-ամյա կիսապաշտպանի արժեքի մասին, որին չհաջովեց ամրագրվել նոր թիմում: «Յուվենտուսը» կարող է փորձել վարձակալել Մխիթարյանին: «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ խաղալով միայն 104 րոպե: Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պրեմիեր լիգայի խաղում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Յուվենտուսը» վաղուց է ցանկանում իր շարքերում տեսնել Մխիթարյանին, որոշ տվյալների համաձայն, նա մոտ էր դրան 2015-ին: 2016-ի ամռանը «Յուվեն», ըստ ԶԼՄ-ների, առաջարկել է ֆուտբոլիստի համար £24 մլն (մոտ $35 մլն), սակայն Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» €42 միլիոնով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |