Զախարովա. Կողմերը պետք է ինքնուրույն պայմանավորվեն ԼՂ կարգավիճակի հարցում![]() 27 հոկտեմբերի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման հարցերում, ապագայում, եթե կողմերը պայմանավորվեն, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»: «Առանցքայինն այստեղ «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունն է: Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան: Նա նշել է նաև, որ ուժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը: «Դա վերաբերում է նաև ԼՂ իրավիճակին, դա ընդհանրապես, վերաբերում է միջազգային հարաբերություններին և քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա, այդ հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ արշավ է սկսվել: «Փակ դռների հետևում մեր հանդեպ ճնշում է գործադրվում` ստիպելու համար համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Շատ մանրամասներ մենք չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Ալիևը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |