Կարապետյան-Մեդվեդև հանդիպում. Կարևորվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը![]() 28 հոկտեմբերի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, Կարապետյանն ու Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում, հայտնում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |