ՅՈՒՆԻՍԵՖ. Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց28 հոկտեմբերի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաների և ուսուցիչների, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք: Հյուսիսային Հալեպում Դումայի դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը»: «Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է: Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել էր սիրիական Իդլիբում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: «Ըստ տեղեկությունների, երեխաներն ու ուսուցիչները զոհվել են Իդլիբում դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով»,-նշել էր Լեյքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |