Թուրքիայի արևելքում պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը![]() 28 հոկտեմբերի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան Աղրի գավառում պայթյուն է որոտացել Իրան-Թուրքիա գազատարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Միջադեպը տեղի է ունեցել Իրանի սահմանից ոչ հեռու, Դողուբայազիթ քաղաքի մերձակայքում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է: Տուժածներ չկան: Գազի մատակարարումը դադարեցվել է: Իշխանությունները չեն բացառում, որ պայթյունին կարող են մեղսակից լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները, որի զինյալներն ավելի վաղ դիվերսիաներ են իրականացրել այդ նույն գազատարի վրա: 2015-ի օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Կարսում պայթեցրել էին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: 2015-ի հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |