ՊՆ ղեկավարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական երկկողմ ռազմական գործակցությունը

ՊՆ ղեկավարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական երկկողմ ռազմական գործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև. Իրանի ԱԳՆ. Թեհրանը ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ խնդրով միջնորդի կարևոր դեր էր ստանձնել

 Ուշագրավ
---