Մխիթարյան. «Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում, իմ տեղը պետք է նվաճեմ»![]() 28 հոկտեմբերի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը։ «Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ», - ասել է Մխիթարյանը, The Mirror պարբերականին հղումով գրում է Նովոստի Արմենիան: Մխիթարյանը չի կարծում, թե մասնակցելու է բոլոր խաղերին: Ըստ մարզիկի, նրա` խաղադաշտ դուրս գալը կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մեր մրցակցից: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»,- հավելել է ֆուտբոլիստը: «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ խաղալով միայն 104 րոպե: Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պրեմիեր լիգայի խաղում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Կարդացեք նաև՝ «Յուվենտուսը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանով ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |