Շենգավիթի դատարանի դատավորը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով: ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնել է, որ թեև Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է ձերբակալման մասին, բայց այդ որոշումը դեռ չեն ստացել: Ըստ դատական օրենսգրքի՝ ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին։ Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բարսեղյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Իշխան Բարսեղյանը 198-ից 1992-ն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1992-1996 թթ. աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1996-1999 թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։ 1999-ից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |