Մոսկվան չի պաշտպանելու Կոսովոյի կարգավիճակի մասին բանաձեւի նոր նախագիծը 1 հունիսի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Մոսկվան չի պաշտպանելու Կոսովոյի կարգավիճակի մասին Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը, որն այսօր ներկայացվել է արեւմտյան երկրների կողմից:ԱՄՆ-ի եւ Եվրոպայի Խորհրդի պետությունների կողմից ներկայացված փաստաթուղթը հիմնականում նման է բանաձեւի առաջին տարբերակին եւ փաստորեն նախատեսում է Կոսովոյին անկախության տրամարդում` միջազգային վերահսկողության ներքո: Նախագծում նրբացվել են մի քանի ձեւակերպումներ. դրանում, մասնավորապես, ասվում է, որ Անվտանգության Խորհուրդը «պաշտպանում է» Մարտի Ահտիսաարիի զեկույցը` Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ավելի վաղ առաջարկ կար հաստատել, որ Անվտանգության Խորհուրդը «հավանություն է տալիս» ֆին դիվանագետի առաջարկին: «Ես «վետո» բառը չեմ ասում, մինչ պաշտոնական հրահանգներ չստանամ այս հարցով քվերակությունից առաջ: Փոփոխությունները զուտ կոսմետիկ բնույթ ունեն եւ չեն պատասխանում Կոսովոյի խնդրի նկատմամբ մոտեցման հարցով Ռուսաստանի կողմից հնչեցրած եւ որեւէ անհանգստության: Հիմնական դրույթները նախագծում հաշվի առնված չեն, եւ Ռուսաստանը մտադիր չէ քննարկել նոր փաստաթուղթը»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը: Միեւնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետները հույս են հայտնում, որ բանաձեւի նոր նախագիծը աջակցություն կգտնի: «Այժմ գնդակը ռուսական կողմում է,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Զալմայ Հալիլզադը: - Կոսովոյի անկախությունն անխուսափելի է, սակայն մենք բոլոր ջանքերը կձեռնարկենք, որպեսզի հաշվի առնվեն մեր ռուս գործընկերների կառուցողական առաջարկները»: Ահտիսաարիի ծրագրի համաձայն, Կոսովոյին թույլատրվելու է պաշտոնական խորհրդանշաններ ունենալ, այդ թվում դրոշ եւ ազգային օրհներգ, ինչպես նաեւ միջազգային կառույցներում անդամակցության իրավունք, ինչպես ՄԱԿ-ը: Նախատեսվում են նաեւ սեփական զինված ուժեր: Բանաձեւի նոր նախագիծը նաեւ «պահանջում է», այլ ոչ թե «ընդգծում է» Կոսովոյի կողմից ՄԱԿ-ի հիմնական ժողովրդավարական սկզբունքներին հետեւելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |