Երևանի և Բրյուսելի միջև կանոնավոր չվերթներ են նախատեսվում28 հոկտեմբերի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին: Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները ևս մեկ անգամ հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2017-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը: Ընկերությունը նախատեսում է նաև 2017-ին անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը: ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունեց բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը: «ԱրմՎինգս» (ArmWings) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար: Ի գիտություն ուղևորների և տուրիստական ընկերությունների՝ «ԱրմՎինգս»-ը վստահեցնում է, որ վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո: Սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ հանդիպմանը հայտարարվել է, որ Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը կսկսի գործել 2016-ի ընթացքում: «Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |