ԱԺ-ն գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական գործառույթներ կունենա![]() 28 հոկտեմբերի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը խորհրդարանական կառավարմանն անցում կատարելուց հետո կունենա մի շարք վերահսկողական գործառույթներ գործադիր իշխանության նկատմամբ: Այս մասին ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Սա կարտահայտվի հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր եռամսյակից հետո կառավարությունը պարտավորվում է տեղեկանք ներկայացնել Ազգային ժողովին պետբյուջեի կատարման ընթացի վերաբերյալ», - ասել է նա «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։ 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխություններով կատարվել է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |