Եվս 3 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան![]() 28 հոկտեմբերի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Սիրիայից Հայաստան են ժամանել Նարինյանների, Ղարիբյանների և Սաբաների ընտանիքները: Հայաստան տեղափոխության ծախսերը հոգացել է Հայ Ավետարանական ընկերակցությունը: Ընտանիքներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի աշխատակից Նոռա Փիլիպոսյանը և Հայ Ավետարանական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը: Դիմավարողների թվում են եղել նաև սիրիահայ ընտանիքների հարազատները: Լևոն Անտոնյանը ասել է, որ սիրիահայ ընտանիքները ժամանակավորապես իրենց հարազատների բնակարաններում են ապրելու, մինչև նրանց համար բնակարաններ կվարձակալվեն: Բնակարանավարձը տրամադրելու է Հայ Ավետարանական ընկերակցությունը, գրում է սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը: Մեկ ընտանիք ժամանակավոր բնակություն է հաստատել Հարավ-արևմտյան թաղամասում ապրող հարազատների տանը: Մյուս երկու սիրիահայ ընտանիքները ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած ավտոբուսով օդանավակայանից տեղափոխվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և Արմավիրի մարզի Փարաքար գյուղ, որտեղ ապրում են նրանց բարեկամները: 2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք)՝ «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներով: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |