ՄԻՊ-ը Զագրեբում բարձրացրել է Արցախի իրավապաշտպան կառույցների ներգրավման հարցը![]() 28 հոկտեմբերի 2016 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին: Թաթոյանը հատուկ շեշտադրել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից մարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Այս առումով, հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը: Այնուհետև, Արման Թաթոյանը, վերոնշյալի հետ կապված, առանձին առաջարկներ է ներկայացրել պլենար նիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել է դրանք քննարկել կազմակերպության 2017-2019 թվականների ռազմավարական ծրագրում: Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ իբր Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Արման Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝ նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Արդյունքում՝ Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել: Վեհաժողովի աշխատանքների շրջանակում Արման Թաթոյանն ընդգրկվել է կազմակերպության ռազմավարական ծրագրի մշակման վերահսկող խմբի կազմում: Զագրեբ այցի շրջանակներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սերբիայի, Ուկրաինայի օմբուդսմանների և միջազգային մի շարք այլ գործընկերների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |