Մեթյու Բրայզան բացահայտում է Ղարաբաղի հարցով արդեն համաձայնեցված սկզբունքները 1 հունիսի 2007 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը էական հաջողություններ են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների ավելի քան 10 տարի ձգված ջանքերից հետո ադրբեջանցի եւ հայ նախագահները մոտ են հիմնական սկզբունքների հարցով համաձայնագրին:«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Սանկտ-Պետերբուրգում բանակցությունների ժամանակ հունիսի 9-ին ուշադրությունը կկենտրոնանա չլուծված հարցերի վրա: Եթե Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը հաջող անցնի, ապա տարաձայնությունները կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ կարող է զրոյի հասնել»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Մեթյու Բրայզան հիմնական սկզբունքներից ներկայացրել է նրանք, որոնց շուրջ պոտենցիալ որոշումներ են գրանցվել: «Կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին: Ես չէի ասի, որ գաղթականների վերադարձի եւ կորած ունեցվածքի փոխհատուցման վերաբերյալ համաձայնություն կա: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին պետք է գովել խիզախության համար` իրենց ժողովուրդներին կայունություն եւ բարգավաճում բերելու փորձում»,- ընդգծել է ամերիկացի միջնորդը, հաղորդում է The Associated Press-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |