Երուսաղեմի հայկական եկեղեցու քահանա. Քրիստոսի գերեզմանի փլուզման վտանգ կա![]() 29 հոկտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մարմարի սալաքարը հանվել է Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնման նպատակով, հակառակ դեպքում սրբավայրի փլուզման վտանգ կարող էր առաջանալ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը: «Նպատակն է պահպանել կառուցվածքը, թարմացնել կցումները ներսից և դրսից, զարդաքանդակների մի մասն արդեն շատ մաշված է: Տիրոջ գերեզմանի փլուզման վտանգ կարող է առաջանալ ապագայում, ուստի կարևոր է վերականգնողական աշխատանքներ իրականացնել»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն: Ըստ Ագոյանի, իրականացվող աշխատանքները չպետք է մտահոգություն առաջացնեն: «Այո, դա սրբավայր է, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հոգ տանենք այն պահպանելու համար: Անշուշտ, մենք որոշ վտանգներ տեսնում ենք, ուստի մասնագետներ ենք հրավիրել Աթենքից և նրանք կատարում են իրենց գործը»,-ասել է քահանան: Քահանան հավելել է նաև, որ վերականգնման ծախսերը հավասարաչափ հոգում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն): Աշխատանքները կտևեն 8-12 ամիս, այդ ընթացքում ուխտավորները կշարունակեն այցելել սրբավայր: Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները: Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |