Գինեբուժությունը կարող է Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկի համար![]() 29 հոկտեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Տեղական գինեգործական բոլոր ընկերությունները ներկայացնող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ներկայացրել է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հետաքրքող նոր քարտեզ: Այս մասին հոկտեմբերի 28-ին Welcome to Armenia զբոսաշրջային համաժողովի ժամանակ ասել է հիմնադրամի ծրագրերի կառավարման գծով փոխտնօրեն Վահե Ջիլավյանը: «Քարտեզում ներառել ենք բոլոր գինեգործական ընկերություններն՝ իրենց հասցեներով, նշելով, թե որոնք ունեն գինու տուրեր, համտեսեր, ինչը և կարող է հետաքրքել 6200 տարվա գինեգործության պատմություն ունեցող երկիր այցելող զբոսաշրջիկին»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը: Վահե Ջիլավյանը տեղեկացրել է, որ երկիրը զբոսաշրջիկի համար գրավիչ են ցանկանում դարձնել նաև էնոթերապիայի՝ գինեբուժության գաղափարի շնորհիվ. «Գինեբուժությունը տարածված է զարգացած բոլոր երկրներում, որոնք խաղողագործությամբ և գինեգործությամբ են զբաղվում: Այն լուծում է նաև խմելու ոչ ենթակա գինու սպառման հարցը, այսինքն այն գինիները, որոնք որ չեն սպառվել և այլևս ենթական չեն սպառման, դրանք կարող են օգտագործվել գինեբուժության մեջ»: Նրա խոսքով՝ էնոթերապիան կարող է ուղղված լինել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ առողջապահության ոլորտին. «2017 թվականին առողջապահության նախարարության հետ կուսումնասիրենք և կներկայացնենք գինեբուժության հետ կապված ծրագիր»: Գինու բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից: Դրա չափավոր օգտագործումը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ համարվում է դեղ: Գինու բաղադրության մեջ կան բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար` սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, ածխաջրեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, վիտամիններ և այլ շատ կենսաբանական ակտիվ միացություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |